‘Կոնգրեսը հաստատել է կուսակցության հանձնաժողովների ղեկավար կազմերը. Վարչության նիստ ‘

1858

Այսօր`հուլիսի 6-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է փոխնախագահ Արամ Մանուկյանը: Այդ մասին տեղեկացնում է Կոնգրեսի մամլո ծառայությունը:

Նիստի ընթացքում փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել ԵԽԽՎ 2013թ. ամառային նստաշրջանի, ինչպես նաև ԵՄ ներկայացուցիչների հետ ասոցացման պայմանագրի նախաստորագրման շուրջ տեղի ունեցած քննարկումների, իսկ փոխնախագահ Արամ Մանուկյանը` Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի հետ համատեղ Գյումրիում, Վանաձորում և Աբովյանում անցկացված երիտասարդական սեմինարների վերաբերյալ:

Վարչությունը հաստատել է կուսակցության հանձնաժողովների ղեկավար կազմերը: Մասնավորապես`

—   Գագիկ Ջհանգիրյանին` իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

—   Վահագն Խաչատրյանին` տնտեսական և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ

—   Արման Մուսինյանին` տեղեկատվական-վերլուծական հանձնաժողովի նախագահ, Եվա Ադամյանին` քարտուղար

—   Վլադիմիր Կարապետյանին` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

—  Ավետիս Ավագյանին` տարածքային կազմակերպությունների աջակցության հանձնաժողովի նախագահ, Նունե Վարտունուն` քարտուղար

Արշակ Բանուչյանին` կրթության, գիտության և մշակույթի հարցերի նախագահ, Սամվել Կարաբեկյանին`քարտուղար

—  Արեգ Գևորգյանին` հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև հանձնաժողովների կանոնակարգերը և գործառույթները, տարածքային ժողովներ անցկացնելու ժամանակացույցը և կուսակցության բյուջեի պարտադիր ծախսերը:

Կուսակցությունը վերջին քաղաքական իրադարձությունների առնչությամբ ընդունել է հայտարարություն: 

Նախորդ հոդվածը‘Կոնֆուցիոսից սերող դիվանագիտություն. Չինաստան’
Հաջորդ հոդվածը‘Ղազախստանում մտադիր են «նազարբաեւագիտության» դասընթաց մշակել’