‘Կոնգրեսը նախապատրաստվում է վաղվա երթին ‘

1547

Ինչպես արդեն հաղորդել էինք, դեկտեմբերի 10-ին, ժամը 13.00-ին, Ազատության հրապարակից Հայ Ազգային Կոնգրեսն անց է կացնելու իր ավանդական երթը` մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով, ինչպես նաև ի նշան բողոքի՝ ընդդեմ Հայաստանի բռնապետական իշխանության կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարման և սահմանափակման: Այս կապակցությամբ կուսակցությունը լայն իրազեկում է անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ՝ Հայաստանի մյուս մարզերում: Տեղական կառույցների և անհատ քաղաքացիների միջոցով հասարակության շրջանում տարածվել են Կոնգրեսի պատրաստած տասնյակ հազարավոր թերթ/թռուցիկներ: Իրազեկումը կշարունակվի նաև այսօր:

Երթին իրենց մասնակցության մասին են հայտարարել մի շարք քաղաքական ուժեր և հասարակական նախաձեռնություններ:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Դեկտեմբերի 10. ամփոփում և նոր սկիզբ’
Հաջորդ հոդվածը‘«Ռոսսիա24»-ի լրագրողը Մայդանից ուղիղ եթեր է մտել` «Ճշմարտությունը» վանկարկումների ներքո. Տեսանյութ’