‘
Այսօր Հայ ազգային Կոնգրեսը՝ Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ կազմակերպել էր տոնական միջոցառում: Միջոցառման մասնակիցներին շնորհավորական խոսքով դիմեց Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Միջոցառմանը ներկա էին Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ Հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԳԽ, իսկ այնուհետեւ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, Կոնգրեսի եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, մտավորականներ:
‘