‘
Հայ ազգային Կոնգրեսն այսօր նոր տարածքային կառույց է բացել` այս անգամ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում: Կոնգրեսի Մեծամորի կառույցը համակարգելու է Կոնգրեսի անդամ, Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության ներկայացուցիչ Մերուժան Աբրահամյանը: Հայ ազգային Կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ, որոնց թվում Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, Կենտրոնական գրասենյակի անդամ Ավետիս Ավագյանը, ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանն այսօր այցելել են Մեծամոր քաղաք, որտեղ բացել են Կոնգրեսի նոր տարածքային կառույցը: Բացման արարողությունից հետո Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նաեւ տեղի ակտիվի հետ, պատասխանել են նրանց հուզող հարցերին:
‘