‘Կոնգրեսը ցավակցություն է հայտնում Նաիրա Մամիկոնյանի մահվան կապակցությամբ’

918

Հայ Ազգային Կոնգրեսը ցավով տեղեկացավ լրագրող Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահվան մասին:

Նաիրա Մամիկոնյանը լրագրողական աշխարհում առանձնանում էր իր հատուկ գրչով, մասնագիտական հոտառությամբ և լրագրողական պրոֆեսիոնալիզմով: Հատկապես հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, մարտի 1-ի սպանդի և քաղբանտարկյալների հարցերում Նաիրան եղավ այն քիչ լրագրողներից մեկը, ով իր պրոֆեսիոնալ պարտքը կատարեց մինչև վերջ:

Հայ Ազգային Կոնգրեսն իր ցավակցություն է հայտնում Նաիրայի հարազատներին, մտերիմներին և գործընկերներին:

Հայ Ազգային Կոնգրես

Նախորդ հոդվածը‘Այսօր ԱՄՆ-ում տեղի կունենա Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունը’
Հաջորդ հոդվածը‘6 ժամ տևողությամբ փոխհրաձգություն Քաբուլում. կան զոհեր’