‘
Ազգային ժողովում քիչ անց քվեարկության կդրվի «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ նշելով, որ նիստի սկզբում Գալուստ Սահակյանը թույլ է տվել կանոնակարգի կոպիտ խախտում:
Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները նախապես դեմ են արտահայտվել օրենքի նախագծին:
‘