‘Կոնգրեսի ակտիվիստները ազատ արձակվեցին ոստիկանական բաժանմունքից’

1767

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները հենց նոր ազատ արձակվեցին ոստիկանության բաժանմունքից: iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ նրանց դիմավորել են «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» վանկարկումներով: Դեռեւս բաժանմունքում է գտնվում ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը:

Մինչ այդ, բաժանմունքի դիմաց հավաքված լրագրողների հետ զրույցում ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է, որ այսօրվա ընդհարումը սադրել են Գյուղինստիտուտի ուսխորհրդի անդամները:  

Նախորդ հոդվածը‘Կլիչկոն պայման է դրել Յանուկովիչի հետ հեռուստաբանավեճին մասնակցելու համար’
Հաջորդ հոդվածը‘ՍԴ վարչության պետ. Կուտակայինը հենց այնպես պահել ենք’