‘Կոնգրեսի ակտիվիստների դատավարություն. Կարծիքներ (տեսանյութ)’

1086

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների գործով դատավարությունը։

Ներկայացնում ենք դատավարության մասնակիցներից Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամներ Արման Մուսինյանի և Ավետ Պողոսյանի կարծիքները դատավարության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը անցած տարի ազատազրկման են դատապարտվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 2011 թվականի  օգոստոսին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

ՀԱԿ-ի չորս ակտիվիստները 2012 թվականի հուլիսի 20-ին դատապարտվել են 2-ից մինչև 6 տարվա ազատազրկման։ Դրանից հետո՝ նույն տարվա նոյեմբերի 13-ին Վերաքննիչ դատարանը մերժել էրնրանց բողոքները: Երիտասարդները եւ նրանց փաստաբանը այնուհետև դիմել էին Վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել վերաքննիչ ատյանի որոշումն ու արդարացման վճիռ կայացնել: Վճռաբեկ դատարանը ակտիվիստների պահանջը բավարարեց մասնակիորեն և գործը ուղարկել էր Վերաքննիչ դատարան լրացուցիչ քննության:

Մինչև այս պահը ակտիվիստների նկատմամբ կիրառվում է նախաքննության փուլում ընտրված խափանման միջոցը` երեքը ազատության մեջ են չհեռանալու մասին ստորագրությամբ, իսկ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ի սկզբանե ընտրվել է կալանավորումը:

Ներկայացնում ենք դատավարության մասնակիցներից Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամներ Արման Մուսինյանի և Ավետ Պողոսյանի կարծիքները դատավարության վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Օրը ֆոտոշարքով. դատարանում եւ դատարանի մոտ’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ. ՄԻՊ-ի արձագանքը ակտիվիստներին կլինի հնարավորինս սեղմ ժամկետներում’