‘Կոնգրեսի ակտիվիստների վճռաբեկ բողոքն ուղարկվել է դատարան ‘

987

Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստներն ու փաստաբան Վահե Գրիգոյանը երեկ դատարան են ուղարկել իրենց վճռաբեկ բողոքը: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, նոյեմբերի 13-ին անփոփոխ էլ թողել Կոնգրեսի չորս ակտիվիստների նկատմամբ կայացրած դատավճիռը:

Հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը, որով Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստները մեղադրվում են ոստիկանների հետ բախման համար: Նրանցից Տիգրան Առաքելյանը 2011 թվականի օգոստոսից բանտում է:

Նախորդ հոդվածը‘Տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով’
Հաջորդ հոդվածը‘Դեպարդյեն դատարանի առաջ կկանգնի անսթափ վիճակում վարելու համար ‘