‘Կոնգրեսի գրասենյակի վրա հարձակված անձը ազատ է արձակվել. Տեսանյութ’

1737

Նախօրեին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակ ներծուժած եւ սպանության սպառնալիքներ հնչեցրած անձը ոստիկանությունում խոստովանական բացատրություն տալուց հետո ստորագրությամբ ազատ է արձակվել: Այդ մասին iLur.am-ին տեղեկացրեց ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Նա տեղեկացրեց, որ դեռեւս քրեական գործ դեպքի առիթով հարուցված չէ: «Հետաքննությունը շարունակվում է», — նշեց Մալխասյանը:

Հիշեցնենք, որ ուրբաթ ժամը 12-ից 12:30-ի միջակայքում անհայտ անձը երկու դաշույններով զինված ներխուժել է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ եւ սպառնալիքներ հնչեցրել Կոնգրեսի ղեկավարության հասցեին:

Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկացրեց, որ բերման է ենթարկել Սպիտակ քաղաքի բնակիչ, 1957թ. ծնված Արսեն Օհանյանին: Վերջինս ինքնախոստովանական բացատրություն է տվել:

Ահա միջադեպի վերաբերյալ Ոստիկանության պատրաստած տեսանյութը

 

Նախորդ հոդվածը‘Մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվել են ամբողջ ծավալով’
Հաջորդ հոդվածը‘«Եզդիների ազգային կոմիտեն» վրդովված է ԱՎԾ տվյալներից . Հայտարարում են, որ ընդամենը 40 եզդի ունի բարձրագույն կրթություն ‘