‘Կոնգրեսի համակիրին թույլ չեն տվել մտնել Նախագահական նստավայր’

496

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ցույց են անցկացնում Նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով վճարել աշխատավարձային պարտքերը: iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ քիչ առաջ ցուցարարների՝ հինգ հոգուց բաղկացած պատվիրակությունը մուտք է գործել նստավայր՝ հանդիպելու Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ: Նախօրոք հայտարարված յոթ պատվիրակների փոխարեն Նախագահականի անվտանգության աշխատակիցները ներս են թողել միայն հինգին՝ արգելվել է Գայանե Արշակյանի եւ Անուշ Հարությունյանի մուտքը:

Անուշ Հարությունյանը, որը Հայ ազգային կոնգրեսի համակիր է, iLur.am-ին ասաց, որ անվտանգության ծառայությունում չեն պատճառաբանել արգելքը: «Ենթքադրում եմ, որ նրանց տեղեկացրել են, որ ես ընդդիմադիր եմ, եւհրահանգել են ներս չթողել», — ասաց նա:  

 

Նախորդ հոդվածը‘Ռուբիկ Հակոբյան. Եթե Հայաստանը չգնար եվրաասոցացման ճանապարհով, չէր հայտնվի այստեղ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի պաշտոնանկության օրը’