‘
Քիչ առաջ տուժող կողմի ներկայացուցչի բացակայության պատճառով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Հայ ազգային Կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի գործով դատական նիստը: iLur.am-ի հետ զրույցում Աշոտ Փիլիպոսյանը նշեց, որ դատական նիստի սկզբում դատավոր Վարդան Ստեփանյանը հետարքրվեց, թե արդյո՞ք կողմերը այս ժամանակահատվածի ընթացքում հաշտվել են, թե՞ ոչ, եւ եթե այդպես է, ապա հնարավոր է գործը կարճել: «Ի պատասխան՝ ես ասացի, որ հաշտվելու մասին խոսք չի կարող գնալ, քանի որ սա քաղաքական հաշվեհարդար է եւ այս գործով պետք է պատասխան տան իրական մեղավորները»,- հավելեց Աշոտ Փիլիպոսյանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 24-ին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Լեռնանիստ գյուղի բնակիչներ Պարգև և Ռոման Մանուկյանները հարձակում էին գործել Աշոտ Փիլիպոսյանի վրա: Վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց:
‘