‘Կոնգրեսի մեկնաբանությունը Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած հավաքի վերաբերյալ ‘

3593

Հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանը հրավիրելու է ոչ իշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով: Այս կապակցությամբ մենք դիմեցինք Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանին:

Պարոն Մուսինյան, ի՞նչ կասեք Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած հունվարի 20-ի խորհրդաժողովի մասին, և արդյո՞ք Կոնգրեսը մասնակցելու է այդ հավաքին:

-Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն, բացի Եռյակից, խորհրդակցությունների շարք են սկսել քաղաքական այլ ուժերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ: Հունվարի 20-ին հայտարարված հավաքն էլ այդ շարքի հերթական  միջոցառումներից է, ինչի մասին մեր գործընկերները մեզ նախապես տեղյակ էին պահել: Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը, ապա մենք ԲՀԿ-ի հետ համագործակցում և խորհրդակցություններ ենք անցկացնում երկկողմ կամ Եռյակի ձևաչափերով:

Նախորդ հոդվածը‘Խոսում է բնությունը — Ես Մայր Բնությունն եմ (Ջուլիա Ռոբերտս, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բորսայում կատարվել է 6 մլն դոլարի առքուվաճառք, ԿԲ-ն վաճառել է 2 մլն’