‘Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ’

1268

Դեկտեմբերի 15-ին Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամներ Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրք Լորենցի և քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեյ Դիդենկոյի հետ:

Հանդիպման ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները եվրոպացի դիվանագետներին ներկայացրել են Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի և Հրազդանում Կոնգրեսի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի վրա կատարված հարձակումների հետ կապված մանրամասները:

Գնահատական է տրվել այս կապակցությամբ իշխանությունների կողմից տարածվող վարկածներին ու մոտեցումներին, և ներկայացվել է Կոնգրեսի դիրքորոշումը վերջին շրջանի քաղաքական ահաբեկչությունների դրսևորումների վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Նազարբաև. Մինչև տարեվերջ Ղազախստանը կվավերացնի ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության շուրջ պայմանագիրը’
Հաջորդ հոդվածը‘Ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս մոտենալ ԱԱԾ շենքին ‘