‘
Մարտի 1-ի ոճրագործության 10-ամյակի տարելիցի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները այցելեցին 10-ը զոհերի գերեզմաններին՝ հարգանքի տուրք մատուցելու ազատության համար զոհվածներին:
Լեւոն Զուրաբյանը, Զոյա Թադեւոսյանը, Ալեքսան Հակոբյանը, Վլադիմիր Կարապետյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Նարեկ Սարգսյանը եւ Արմեն Խաչատրյանը ծաղիկներ դրեցին Հովհաննես Հովհաննիսյանի, Զաքար Հովհաննիսյանի, Գոռ Քլոյանի եւ Արմեն Ֆարմանյանի շիրիմներին:
Արամ Մանուկյանը, Սարգիս Թամազյանը, Առաքել Սեմիրջյանը, Բագրատ Անդրեասյանը այցելեցին Սամվել Հարությունյանի, Տիգրան Աբգարյանի, Գրիգոր Գեւորգյանի, Տիգրան Խաչատրյանի գերեզմանին:
Կոնգրեսի Եղվարդի եւ Ախթալայի կառույցների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին եւ ծաղիկներ դրեցին Համելտ Թադեւոսյանի եւ Դավիթ Պետրոսյանի շիրիմներին:
Այսօր, ժամը 16:00, Սուրբ Սարգիս եկեղեցում կկատարվի նաեւ եկեղեցական կարգ՝ նվիրված զոհերի հիշատակին, իսկ 18:00-ին Ազատության հրապարակից կմեկնարկի Մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ բողոքի երթը:
Հայ Ազգային Կոնգրես
‘