‘Կոնգրեսի ներկայացուցիչների հանդիպումը ԵԽ ALDE խմբի փոխնախագահ Նորիկա Նիկոլայիի հետ’

1296

Մարտի 18-ին Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակում տեղի է ունեցել Կոնգրեսի ներկայացուցիչների հանդիպումը Եվրոնեստի հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդարանի (ԵԽ) Լիբերալ-ժողովրդավարական Դաշինքի (ALDE) խմբի փոխնախագահ Նորիկա Նիկոլայիի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Կոնգրեսի և ԵԽ ALDE խմբի միջև համագործակցության հեռանկարները, իրագործվելիք համատեղ ծրագրերը: Հյուրի խնդրանքով ներկայացվել են Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները:

Կողմերը նաև անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանամանը վերաբերող հարցերին:  

Նախորդ հոդվածը‘Շվեդիայի ռեստորաններից մեկում հրաձգության արդյունքում կա երկու զոհ’
Հաջորդ հոդվածը‘Հայ-ադրբեջանական սահմանին լարված վիճակ է. հայկական կողմն ունի 3 զոհ. «Փաստինֆո»’