‘Կոնգրեսի պատվիրակությունը շարունակում է հանդիպումները Լոնդոնում ‘

832

Լոնդոնում կայացավ ALDE կուսակցության կոնգրեսը, որին մասնակցում է նաեւ Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունը: Կոնգրեսի պատվիրակության կազմում են փոխնախագահներ Արամ Մանուկյանը եւ Լեւոն Զուրաբյան, ինչպես նաեւ վարչության անդամներ Լեւիկ Խաչտարյանը, Վլադիմիր Կարապետյանը, Վահան Վարդապետյանը, Գրիգորի Գրիգորյանը եւ Գեւորգ Գեւորգյանը: Կոնգրեսի պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, Եվրոպական լիբերալ ֆորումի տնօրեն Սուսանե Հարտիգի, ինչպես նաեւ ALDE կուսակցության նախագահ Գրահամ Ուաթսոնի հետ: Կոնգրեսի պատվիրակությունը մասնակցել է նաեւ ALDE-ի անդամ կուսակցությունների լիդերների ընթրիքին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Լոնդոնում մեկնարկել է ALDE կուսակցության համագումարը, եւ որը կտեւի մինչեւ նոյեմբերի 30-ը: Համագումարի օրակարգում ALDE կուսակցության բյուրոյի ընտրություններն են, որոնք պետք է կայանան այսօր: Բյուրոն ընտրվում է երկու տարով:

Հիշեցնենք նաեւ, որ Հայ ազգային կոնգրեսը ALDE-ի անդամ է:  

Նախորդ հոդվածը‘ALDE խմբակցության ղեկավարը քննադատում է ԵԺԿ-ին. Ասես հիմար լինեն. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի զեկույցը՝ «Սիրիայի ապագան. փախստական երեխաները ճգնաժամ են ապրում»’