‘Կոնգրեսի վերահսկող խմբի տարածքներում Սերժ Սարգսյանը պարտվել է’

1773

Փետրվարի 18-ի ընտրությունները առաջին համապետական ընտրություններն էին, որոնց Հայ ազգային կոնգրեսը նշանակել էր հանձնաժողովի անդամներ: Հաշվի առնելով, որ գործող Ընտրական օրենսգրքով մեկ անձը (նույնիսկ՝  հանձնաժողովի նախագահի կարգավիճակով) չի կարող լիարժեք վերահսկել քվեարկության ընթացքը, ընտրությունների վերահսկման շրջանակներում Հայ ազգային կոնգրեսը Երևանում 10 խումբ էր կազմել (նույնքան էլ՝ մարզերում)՝ հետևելու քվեարկության ընթացքին:

Թե ինչ արդյունքներ է արձանագրել խումբը՝ հետաքրքրվեցինք Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանից, որն ինքն էլ վստահված անձ է եղել ընտրությունների օրը: Կարապետյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ խմբերում ընդգրկված էին վստահված անձի կարգավիճակ ունեցող անձինք և լրագրողներ, և որ բոլոր ընտրատեղամասերում, որտեղ իրականացվել է պատշաճ վերահսկողություն, Սերժ Սարգսյանը ջախջախիչ պարտություն է կրել: «Հատկանշական է նաև, որ վերահսկվող տարածքներում ընտրողների ակտիվությունը զգալի զիջել է ընդհանուր հայտարարված մասնակիցների թվին՝ կազմելով 48,38%: Պաշտոնական տվյալներով՝ Երևանում մասնակցությունը 54% էր: Նշված տարածքներում Ր. Հովհաննիսյանը ստացել է 50,44 % (ԿԸՀ տվյալներով՝ 42,94 %), իսկ Ս. Սարգսյանը՝ 39,32% (ԿԸՀ տվյալներով՝ 49,43%)»,-նշեց Կարապետյանը:

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Երբ իրավատերը, պահանջատերը գործ անի, այն ժամանակ կմիանանք’
Հաջորդ հոդվածը‘Ապարանում ոստիկանները Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքն ապօրինի են համարում’