‘
Հայ ազգային կոնգրեսը ցավով տեղեկացավ իր համակիր Հակոբ Խաչատրյանի մահվան մասին և ցավակցում է նրա բոլոր հարազատներին ու մտերիմներին:
Հակոբ Խաչատրյանը մասնագիտությամբ շինարար էր, երկար տարիներ զբաղվում էր ձեռնարկատիրությամբ, Հայ ազգային կոնգրեսի, դրանից առաջ՝ Համաժողովրդական շարժման հաստատուն համակիր:
Հակոբ Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18,00-ին՝ Նորք-Մարաշ, 13փ., տուն 95 հասցեում:
Հուղարկավորությունը վաղը՝ ժամը 14:00-ին, նույն հասցեից:
‘