Կյանքից հեռացել է 1988-ի Արցախյան և 2008 թվականի համաժողովրդական շարժման ակտիվ մասնակից, Գրիզելդա Ղազարյանը՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը:
Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է Գրիզելդա Ղազարյանի զավակներին, հարազատներին եւ մտերիմներին։
Գրիզելդա Ղազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 9֊ին, ժամը 18:00֊ին՝ Կոնդի սբ. Հովհաննես եկեղեցում:
Հուղարկավորությունը՝ օգոստոսի 10-ին, ժամը 13:00֊ին, նույն վայրից՝ Երևանի քաղաքային պանթեոնում: