‘Կոնգրեսի քաղխորհուրդը քննարկել է ընթացիկ հարցեր, Մակեյանը չի մասնակցել ‘

1150

Այսօր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Քաղաքական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են ընթացիկ քաղաքական հարցեր: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում նշեց Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:

Ի դեպ, թեեւ ԺՀԿ ղեկավար Պետրոս Մակեյանը նախապես հայտարարել էր, թե ինքը այսօրվա նիստում ներկայացնելու է Կոնգրեսի վերափոխման հետ կապված ինչ-որ փաստաթուղթ, սակայն, մեր տեղեկություններով, նման քննարկում չի եղել: Ավելին, Պետրոս Մակեյանը նույնիսկ չի էլ մասնակցել քաղխորհրդի նիստին: 

Նախորդ հոդվածը‘Հրապարակվել է Էլթոն Ջոնի որդու առաջին լուսանկարը’
Հաջորդ հոդվածը‘ Էթիկայի հանձնաժողովը նիստ կանի’