‘
Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը.
«Հայ Ազգային Կոնգրեսը քննարկեց ԲՀԿ-ի առաջարկը նախագահական ընտրություններին ընդառաջ համատեղ կոնսուլտացիաներ անցկացնելու վերաբերյալ: Մեր կարծիքով, այդ կոնսուլտացիաների օրակարգը պետք է ընդլայնել, նրանում ներառելով առաջիկա նախագահական ընտրություններում ռեժիմի դեմ հասարակական եւ քաղաքական ուժերի համախմբման առարկայական մեխանիզմների եւ քայլերի ավելի ընդհանրական ծրագիր` մասնավորապես.
- Ժողովրդի ազատ կամարտահայտման ապահովման նպատակով ընտրական համակարգի վերափոխում` Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ներկայացված օրենսդրական փաթեթի ընդունմամբ, ինչպես նաեւ առաջիկա նախագահական ընտրությունների օրինականության վերահսկման համատեղ մեխանիզմների ստեղծում
- Գործող իշխանություններին անվստահություն հայտնելու խորհրդարանական մեխանիզմների կիրառմանն ուղղված համատեղ քայլեր
- Ժողովրդի քաղաքական ակտիվացմանն ուղղված համատեղ զանգվածային հրապարակային եւ այլ միջոցառումների անցկացում
- Ապօրինի տնտեսական մենաշնորհների եւ արտոնությունների եւ համակարգային կոռուպցիայի վերացման համատեղ ծրագրի ստեղծում:»
Հիշեցնենք, որ օրերս ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որով առաջարկվում էր անցնել կառավարման խորհրդարանական համակարգին և 100% համամասնական ըտրակարգին: Նա նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ պարզելու այս գաղափարի շուրջ համախմբվելու հնարավորությունները:
‘