‘Կոնգրես. Նման ճղճիմ մեթոդները վկայում են իշխանության օրեցօր թուլացման մասին’

1495

Քիչ առաջ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Նոյեմբերի 1-ին Ոստիկանությունը արագ հայտնաբերել է Կոնգրեսի գրասենյակ ներխուժած զինված անձին և խոստովանական բացատրություն ստանալուց հետո նույնքան արագ ազատ է արձակել նրան:

Իրենց իսկ բնորոշմամբ՝ սպանության սպառնալիք կիրառած և խոստովանական բացատրություն տված անձը, ումից առգրավվել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դաշույնները, ազատ է արձակվել, և մինչ այս պահը, օրենքի խախտմամբ, քրեական գործ չի հարուցվել, և սպանության սպառնալիք տված անձը չի ձերբակալվել և չի կալանավորվել: Սա հիմք է տալիս մտածելու, որ տվյալ անձը վայելում է իշխանությունների հովանավորությունը, եթե չի գործել նրանց անմիջական հանձնարարությամբ:

Հայ Ազգային Կոնգրեսը, գնահատելով սա որպես քաղաքական ահաբեկման դրսևորում, հայտարարում է, որ նման ճղճիմ մեթոդները վկայում են իշխանության օրեցօր թուլացման մասին և հոգեվարքի դրսևորում են»,-ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘2014 թվականին պաշտոնյաների բիզնեսը կընդլայնվի’
Հաջորդ հոդվածը‘Անջեյ Կասպրշիկ. Լարվածության մակարդակի նվազումը իմ աշխատանքի գլխավոր նպատակներից մեկն է ‘