‘Կոնգրես. Վանոյի վտարանդիությունը ռեժիմի բնութագիրն է’

1851

Այսօր Վանոյի ծննդյան օրն է։ Տաղանդավոր, ինքնատիպ, խոսքի եւ մտքի աներեւակայելի պոռթկումներով համեմված իր ստեղծագործությամբ հայ գրականությունը ճոխացրած՝ գրող Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է։

Հայրենիքի իրականը մանրամասն ու նաեւ պահանջկոտ սիրող Քաղաքացի, մտավորական, քաղաքական գործիչ ու քաղաքական վտարանդի Վանո Սիրադեղյանի հերթական ծննդյան օրն է, որ մենք՝ նշում, նա՝ դիմավորում է հայրենիքից հեռու։

Վանոյի վտարանդիությունը նրա հայրենիքը բռնազավթած ռեժիմի տարիքն ունի։ Վանոյի վտարանդիությունը ռեժիմի բնութագիրն է ու մնալու է նույն այդ ռեժիմի ճակատի խարանը:

Շնորհավոր ծնունդդ, Վանո։

Հայ ազգային կոնգրես

Նախորդ հոդվածը‘Ներկայացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը. Ռոման Բերեզովսկի’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ մշտական խորհուրդը քննարկում է հայկական ուղղաթիռի խոցումը’