Առաջարկում է տեղեկատվական սպառնալիքների հակազդեցության մեխանիզմներ ստեղծել

114

ТАСС-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոնդրաշովն  ԱՊՀ երկրների առաջատար պետական լրատվամիջոցներին առաջարկել է տեղեկատվական սպառնալիքների հակազդեցության մեխանիզմներ ստեղծել։
Այդ մասին նա հայտարարել է Բիշքեկում Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովի հետ ԱՊՀ երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների հանդիպման ընթացքում։

«ԱՊՀ երկրների առաջատար ԶԼՄ-ների համար, ինչպիսիք են պետական տեղեկատվական գործակալությունները, շատ կարևոր է ստանալ և օպերատիվ կերպով տարածել օբյեկտիվ տեղեկություններ մեր պետությունների և հարևանների մասին։ Հենց այդ ուղղությամբ համագործակցության զարգացմանն են նվիրված ԱՊՀ լրատվական գործակալությունների նիստերը»,- ասել է նա։

Գլխավոր տնօրենը հիշեցրել է, որ 2023 թվականը հայտարարված է ԱՊՀ-ում ռուսաց լեզվի տարի՝ որպես ազգամիջյան հաղորդակցության լեզու, հաջորդ տարին Կամավորական շարժման տարի է լինելու, իսկ 2025 թ․ կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-ամյակի, խաղաղության և նացիզմի դեմ պայքարում միասնության տարի, 2026-ը կլինի առողջության պահպանման տարի։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըATP. Ջոկովիչը դարձյալ առաջինն է, Խաչանովը 15-րդն է
Հաջորդ հոդվածըԱֆրիկայի երկրների առաջնորդները փորձում են խուսափել հեղաշրջումներից