‘ԿՈՆԿԱԿԱՖ-ը չի սատարելու ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին առաջադրված թեկնածուներից որևէ մեկին’

989

ԿՈՆԿԱԿԱՖ-ը չի սատարելու ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին առաջադրված թեկանծուներից ոչ մեկին: Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CONCACAF)-ը, որոշել է, որ յուրաքանչյուր ֆուտբոլի ազգային ֆեդերացիա, որը մտնում է ԿՈՆԿԱԿԱՖ-ի կազմի մեջ, պետք է ինքn իր համար որոշի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուներից ում է հավանություն տալիս: Այս մասին հայտնում է «World Football Insider » -ը:

Փետրվարի 11-ին և 12-ին Մայամիում կայացած հանդիպան ժամանակ ՖԻՖԱ-ի նախագահության թեկնածուները ներկայացրել են իրենց ծրագրերը ԿՈՆԿԱԿԱՖ-ի ասոցիացիայի 41 անդամ երկրների ղեկավարներին: Թեկնածուներից ամեն մեկի ելույթը տևել է 20 րոպե, որի ընթացքում նրանք ներկայացրել են ՖԻՖԱ-ի ներսում փոփոխությունների և բարելավումների իրենց պատկերացումները:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում թեկնածություն են առաջադրել Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ (AFC) շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆան, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը և Հարավ Աֆրիկյան Հանրապետության բնակարաշինության նախկին նախարար Տոկիո Սեկսվիլեն:

Նախորդ հոդվածը‘Կլոպ. «Լիվերպուլը» չի պատրաստվում փողերն աջուձախ ծախսել’
Հաջորդ հոդվածը‘«Ամենակեղտոտ» ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը (տեսանյութ)’