‘Կոնտեն գերազանցեց Կապելոյի ռեկորդը’

523

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Յուվենտուսը» 3:1 հաշվով հաղթեց «Կալյարիին» եւ Իտալիայի առաջնությունների նոր ռեկորդ սահմանեց օրացուցային մեկ տարում վաստակած միավորների քանակով:

Իտալիայի գործող չեմպիոնը 2012 թվականին վաստակեց 94 միավոր եւ գերազանցեց դեռեւս 2005 թվականի ռեկորդը: Այդ ժամանակ տուրինյան ակումբը, որը ղեկավարում էր Ռուսաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն, վաստակել էր 93 միավոր, հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Մենք ցույց տվեցինք մեր ողջ մարզական չարությունը, ինչն էլ թույլ տվեց տարվա ընթացքում 94 միավոր վաստակել: Իմ խաղացողներին միայն պիտի խնդրեմ շարունակել նույն ոգով»,- ասել է «Յուվենտուսի»  գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:

Այժմ «Յուվենտուսը» վստահորեն գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 8 միավորով գերազանցելով մոտակա մրցակցին:

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմեն. Ժողովրդին այսօր արդեն պետք է հաց և արդարություն’
Հաջորդ հոդվածը‘Բորիս Բերեզովսկուն մեղադրել են Վլադ Լիստևի սպանության մեջ’