‘Կոնտեն գլխավորեց «Ինտերը»’

448

Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն նշանակվել է Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ:

La Gazzetta dello Sport-ը գրում է, որ 49-ամյա մարզիչն իտալական ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 9 միլիոն եվրո:

Անտոնիո Կոնտեի նախորդ աշխատավայրը եղել է Լոնդոնի «Չելսին», որը նա գլխավորեց 2016-ի ամռանը, իսկ 2 տարի անց հեռացվեց պաշտոնից: Դրանից առաջ նա գլխավորել էր նաեւ Թուրինի «Յուվենտուսն» ու Իտալիայի հավաքականը:

«Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնում Անտոնիո Կոնտեն կփոխարինի Լուչիանո Սպալետիին:

Նախորդ հոդվածը‘«Ռոլան Գարոս»․ Ֆեդերերի երկրորդ հաղթանակը’
Հաջորդ հոդվածը‘Աժ նիստ. Ուղիղ’