‘Կոնտեն գլխավորեց Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը’

729

Իտալական «Յուվենտուսի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ: Ինչպես հաղորդում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ մասնագետի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը: Պայմանագիրը նախատեսում է պարգևավճարներ որոշակի հաջողությունների դեպքում, ինչպես օրինակ Եվրո-2016-ի եզրափակչին մասնակցություն, առաջընթաց ՖԻՖԱ-ի վարկանիշային աղուսյակում:

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականի նախկին մարզիչն էր Չեզարո Պրանդելին, ով ձեռք էր բերել Եվրո- 2012-ի արծաթե մեդալները և տապալվել է Բրազիլիայի աշխարհի առաջնությունում:

 

Նախորդ հոդվածը‘Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը պարտադրել է Լևոն Հայրապետյանին մասնակցել նիստին’