Իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել Ա Սերիայի թոփ ակումբներից մեկը։ Մասնագետը ընտրություն է կատարում «Միլանի» և «Յուվենտուսի» միջև, գրում է La Repubblica-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզիչը ցանկանում է գլխավորել թուրինյան ակումբը, սակայն դիտարկում է նաև այլ առաջարկներ։ Կոնտեի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռոման» և «Նապոլին»:
Կոնտեն ժամանակին արդեն գլխավորել է «Յուվենտուսը»։ Նրա հետ թուրինյան թիմը երեք անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ էլ հաղթել է երկրի Սուպերգավաթը։
Մասնագետի վերջին աշխատավայրը եղել է «Տոտենհեմը», որը նա լքել է անցյալ տարվա մարտին։