‘Կոնտե․ «Կոստան մնալու է «Չելսիում»»’

1313

«Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ հարձակվող Դիեգո Կոստայի տրանսֆերը վաճառելու մտադրություն չունեն։

«Դիեգո Կոստան «Չելսիի» ֆուտբոլիստ է։ Նա ֆանտաստիկ հարձակվող է և մնալու է ակումբում։ Դիեգոն լավ է աշխատում և հիանալի հասկանում է մեր խաղային փիլիսոփայությունը։ Ես համոզված եմ՝ առաջիկա մրցաշրջանում նա «Չելսիի» համար շատ գոլեր է կխփի»,-Կոնտեի խոսքը մեջբերված է «A Bola»-ից։

Հիշեցնենք, որ Կոստայի տրանսֆերը գնելու ցանկություն էր հայտնել հարձակվողի նախկին ակումբը՝ Մադրիդի «Ատլետիկոն»։

Նախորդ հոդվածը‘Լը Կորբյուզիեի աշխատանքները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդն» ուղևորվել է Չինաստան (լուսանկարներ)’