‘Կոնտե․ Պետք է փորձենք կատարյալ հանդիպում անցկացնել’

1350

‘

 «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Բարսելոնայի» հետ դիմակայությունից ունեցած ակնկալիքներին։ Նշենք, որ առաջին հանդիպումը կայանալու է Լոնդոնում, փետրվարի 20-ին։

-Մենք երկար ժամանակ է՝ ուսումնասիրում ենք «Բարսելոնայի» խաղը և դեռևս մեկ ամիս առաջ սկսել ենք վերլուծություններ անել։ Խոսքն աշխարհի լավագույն թիմերից մեկի մասին է։ Պետք է փորձենք կատարյալ հանդիպում անցկացնել: 

«Բարսելոնան» ֆանտաստիկ ցուցանիշներ ունի գնդակով խաղով, սակայն հակառակորդի հակագրոհները կարող են  նրանց թույլ կողմերից մեկը լինել։ Մենք պետք է փորձենք օգտվել դրանից։ 

Մեսսին «Չելսիի» դեմ ութ խաղում գոլ չի՞ խփել․․․ Հույս ունեմ՝ այդ ավանդույթը կշարունակվի։ Խոսում ենք ֆանտաստիկ ֆուտբոլիստի մասին։ Բոլորը հիանալի գիտեն նրա ունակությունները, բայց եթե փորձենք վերահսկել միայն Մեսսիին,ապա դա ևս վտանգավոր կլինի,- Կոնտեի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից։

‘

Նախորդ հոդվածը‘Կհայտնվի՞ Պոգբան «Ռեալում» ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆեդերերը հաղթել է Ռոտերդամի մրցաշարում’