‘Կոնտե. «Անգլիայի չեմպիոնի տիտղոսին հավակնում է 7 թիմ»’

1429

Լոնդոնի «Չելսին» ներկայացրել է թիմի նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, որը Եվրո-2016-ից հետո լքեց պաշտոնն Իտալիայի հավաքականում:

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, որախ եմ սկսել աշխատանքն այս ֆանտաստիկ երկրում ու լիգայում: Ընտանիքս եւս ուրախ է տեղափոխվել Լոնդոն: Պրեմյեր լիգան շատ բարդ է: Ամենաբարդն է աշխարհում: Այստեղ յոթ ակումբներ հավակնում են չեմպիոնությանը:

«Չելսիի» ավագի դերում կմնա Ջոն Թերին: Նրա հրաշալի մարդ է եւ ֆուտբոլիստ: Թերին շատ կարեւոր է ակումբի, երկրպագուների եւ ինձ համար: Ես մի քանի անգամ զրուցել եմ նրա հետ: Նա ուրախ է մնալ «Չելսիում»: Դա երկուսիս համատեղ որոշումն էր»,- ասել է Կոնտեն առաջին մամուլի ասուլիսում:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի առաջին հատվածում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո «Չելսին» գլխավորում էր հոլանդացի Գուս Հիդինկը:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ի դասակարգում. Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիայի» ավագը կլինի Ռոյսը’