‘
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անգլիացիների հետ խաղից հետո (1:1) խոստովանել է, որ հավատում է «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելիին:
«Մեր դռները բաց են բոլոր խաղացողների համար: Եթե Բալոտելին հաճախակի խաղա իր ակումբի կազմում եւ լավ խաղ կցուցադրի, ապա մենք նրան կհրավիրենք»,_ Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
‘