‘Կոնտե. «Ես միշտ ջանացել եմ, երբեմն հասել եմ արդյունքի, երբեմն՝ ոչ»’

1019

Կոնտեն անդրադարձել է իր հասցեին «Յուվենտուսի» երկրպագուների հնչեցրած սպառնալիքներն այն բանից հետո, երբ կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն վնասվածք էր ստացել ազգային հավաքականի մարզման ժամանակ։

«Չի հաջողվում ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել։ Այդ իրավիճակն ինձ խորապես վիրավորել է։ Միակ բանը, որ ես խնդրում եմ, ինձ հանգիստ աշխատելու հնարավորություն տալն է։ Ես միշտ ջանացել եմ, երբեմն հասել եմ արդյունքի, երբեմն՝ ոչ։ Հիմա աշխատում եմ հավաքականի հետ, և այստեղ էլ է նույն բանը, արդյունքը կարող է դրական լինել կամ ոչ։

Բայց բոլոր այս անդրկուլիսային խոսակցությունները, սպառնալիքները… Այս ամենը հենց այնպես չի անցնում, ես փղի հիշողություն ունեմ»,-ասել է Կոնտեն

Նախորդ հոդվածը‘Բեյլ. «Քննադատներին պատասխանել չեմ պատրաստվում»’
Հաջորդ հոդվածը‘Ռունի. «Հարի Քեյն ինձնից հասուն ու խելացի է»’