‘
«Շատ տարօրինակ է, երբ ակումբը ուզում է ձեռք բերել խաղացողին, իսկ մյուս ակումբը պարզապես չի ուզում նրան հրաժեշտ տալ։ Ինչ-որ բան փոխվել է, և դա կապված է ոչ միայն «Չելսիի», այլև մյուս ակումբների հետ։ Միջին մակարդակի թիմերը գերադասում են պահպանել իրենց խաղացողներին, այլ ոչ թե վաճառել։ Անգլիական ֆուտբոլի համար սա լավ նշան է, չէ՞ որ առաջնությունը ավելի հետաքրքիր կդառնա, բայց մեր ակումբի համար դա լավ նորություն չէ։
«Չելսին» կարող է ֆուտբոլիստի համար ցանկացած գին վճարել, բայց ինձ պետք են այն ֆուտբոլիստները, որոնց ես համարում եմ համապատասխան ու հոյակապ։ Իրավիճակը այսօր այնպիսին է, որ մեր բոլոր տրանսֆերային նպատակները պարզապես անհասանելի են շուկայի համար։ Ակումբը գիտի իմ հետաքրքրության մասին, ինձ այլընտրանք են առաջարկում, բայց ես վստահ չեմ: Ուստի շարունակում եմ հույսս դնել հաջողության վրա՝ չնայած շուկայի բոլոր բարդություններին։
Անհրաժեշտ է պահեստային տարբերակ գտնել թիմի ներսում։ Հիմա Անգլիայում յուրաքանչյուր ակումբ փող ունի, և երբ չի ստացվում խնդիրը լուծել փողով, այդ խնդիրները լուծվում են համառ աշխատանքով, իսկ աշխատանքը իմ հացն ու կարագն է»։
‘