‘
Թուրինի «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ՉԼ-ի «Գալաթասարայի» դեմ խաղին նախորդող մամլո ասուլիսում անդրադարձել է թուրքական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին: «Ուրախ եմ Մանչինիի համար, բայց չէի ցանկանա հանդիպել նրա հետ, նա մեր համար բազմաթիվ խնդիր կստեղծի, բացի այդ, նրա գալով` մենք ոչ մի մարտավարական ուղղվածություն չենք կարող որդեգրել` կապված «Գալաթասարայի» հանդիպման հետ:«Գալաթասարայ» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը մեզ չպետք է շփոթության մեջ գցի: Ես ուզում եմ, որ երկրպագուները դառնան մեր 12-րդ խաղացողը: Մենք զգում ենք նրանց աջակցության կարիքը»,- նշել է Կոնտեն:
‘