‘
Ռուսաստանում ընթացքի մեջ է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը, որտեղ ավարտվել է խմբային փուլը:
A խմբում 7 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Պորտուգալիայի հավաքականը: Նույնքան միավոր է վաստակել նաև Մեքսիկան, սակայն խփած և բոց թողած գոլերի ավելի լավ ցուցանիշով Եվրոպայի գործող չեմպիոնները գլխավորել են աղյուսակը: Խմբի մյուս թիմերը՝ Ռուսաստանի և Նոր Զելանդիայի ընտրանիները դուրս են մնացել պայքարից:
B խմբում 7 միավորով 1-ին հորիզոնականը միանձնյա զբաղեցրել է Գերմանիայի հավաքականը: Չիլիի ընտրանին 5 միավորով գրավեց 2-րդ տեղը: Իսկ Կամերունի և Ավստրալիայի հավաքականները կարող են հավաքել ճամպրուկները:
Այսպիսով, մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում կազմվել են հետևյալ զույգերը.
Պորտուգալիա — Չիլի
Գերմանիա — Մեքսիկա
Առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 28-ին «Կազան Արենա» մարզադաշտում, իսկ երկրորդը՝ հունիսի 29-ին Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում:
‘