Երեւանի «Արարատի» ոչ ոքի արդյունքով մեկնարկեց ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում։
Հայաստանի գավաթակիրը 13 տարվա ընդմիջումից հետո դարձյալ խաղաց եվրագավաթներում և հյուրընկալվեց հունգարական «Ֆեհերվարին», որը Հունգարիայի նախորդ առաջնությունում գրավել է երրորդ տեղը:
Սեկեշֆեհերվարի «Արենա Շոշտո» ստադիոնում տեղի ունեցած խաղում գրանցվեց 1։1 հաշիվ։
84-րդ րոպեին աչքի ընկավ դաշտի տերերի 28-ամյա գերմանացի պաշտպան Մարսել Հայստերը։ Ավելացված ժամանակում հավասարությունը վերականգնեց «Արարատի» 27-ամյա սերբ կիսապաշտպան Դիմիտրիե Պոբուլիչը։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին։
«Ֆեհերվարի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատը» երկրորդ փուլում կմրցի «Պայդե» (Էստոնիա) — «Շլոնսկ Վրոցլավ» (Լեհաստան) զույգի հաղթողի հետո։
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ
«Ֆեհերվար» (Հունգարիա) — «Արարատ» (Հայաստան)՝ 1։1
Մարսել Հայստեր, 84 — Դիմիտրիե Պոբուլիչ, 90+3