Կոնֆերենցիաների լիգա․ «Ռոման» խնդիրներ չունեցավ Ուկրաինայում (տեսանյութ)

500

Իտալական «Ռոման» երկրորդ հաղթանակը տարավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում։ C խմբի երկրորդ տուրում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հյուրընկալվեց ուկրաինական «Զարյային» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Աչքի ընկան իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շաարավին, անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգը եւ անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։

«Ռոման» 6 միավորով C խմբի առաջատարն է։ «Զարյան» առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում է 4 միավոր վաստակած նորվեգական «Բուդյո-Գլիմտը», որը Սոֆիայում 0։0 հաշվով խաղաց ԲԿՄԱ-ի հետ՝ 1 միավոր։

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

C խումբ

«Զարյա» (Ուկրաինա) — «Ռոմա» (Իտալիա)՝ 0։3 (տեսանյութ)

Ստեֆան Էլ Շաարավի, 7, Քրիս Սմոլինգ, 66, Թեմի Աբրահամ, 68

ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա) — «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)՝ 0։0

Մրցաշարային դրությունը 2 տուրից հետո․ «Ռոմա»՝ 6 միավոր, «Բուդյո-Գլիմտ»՝ 4, ԲԿՄԱ (Սոֆիա)՝ 1, «Զարյա»՝

Նախորդ հոդվածըՎարանդայից հայտնաբերվել է ևս 1 աճյուն
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» կհեռացնի Ռոնալդ Կումանին