Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» հաղթեց «Սլովանին»՝ 2:0 (տեսանյութ)

135

Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ստադիոնում մրցեց Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» հետ։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

35-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց կիսապաշտպան Արտակ Դաշյանը (տեսանյութ)։ 2 րոպե անց «Փյունիկի» առավելությունը կրկնապատկեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն (տեսանյութ

«Սլովանի» մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նա 25-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։

H խմբում «Փյունիկը» 3 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Առաջատարը շվեյցարական «Բազելն» է, որը նվազագույն հաշվով հաղթեց Լիտվայի «Ժալգիրիսին» եւ ունի 6 միավոր։

Հոկտեմբերի 6-ին անցկացվելիք երրորդ տուրում «Փյունիկը» կընդունի «Ժալգիրիսին»։

Կոնֆերենցիաների լիգա, H խումբ, երկրորդ տուր

«Փյունիկ» — «Սլովան»՝ 2:0

Արտակ Դաշյան, 35, Յուսուֆ Օտուբանջո,  37

«Ժալգիրիս» — «Բազել»՝ 0:1

Անդի Զեքիրի,  62

Մրցաշարային դրություն․ «Բազել»՝ 6, «Փյունիկ»՝ 3, «Ժալգիրիս»՝ 1, «Սլովան»՝ 1։

Նախորդ հոդվածըՀարցում․ Բայդենի գործունեությունը պաշտպանում է ամերիկացիների 45 %-ը
Հաջորդ հոդվածըԿոնֆերենցիաների լիգա․ «Քյոլնը» հաղթեց, Ադամյանը գոլ խփեց, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)