‘Կոուտինյոն «Բարսելոնայում» կստանա տարեկան 14 մլն եվրո’

2668

‘

Այս շաբաթ պարզվեց, որ Կոուտինյոն բանակցում է «Լիվերպուլի» ղեկավարության հետ՝ փորձելով համոզել ակումբի ղեկավարներին իրեն բաց թողնել «Բարսելոնա»։

Ինչպես հաղորդում է իսպանական Sport պարբերականը, Ֆիլիպեն արդեն կատալոնացիների հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի դրույթները, որոնց համաձայն Կապտանռնագույնների կազմում նրա տարեկան աշխատավարձը կկազմի 14 մլն եվրո։

Ինչ վերաբերում է տրանսֆերի գնին, ապա Կոուտինյոյի տեղափոխությունը «Բարսելոնային» կարժենա 150 մլն եվրո։ Պարբերականի տեղեկություններով կատալոնյան ակումբը պատրաստ է «Լիվերպուլին» առաջարկել իր մի քանի խաղացողներին, այդ թվում նաև կիսապաշտպան Արդա Տուրանին, որպեսզի նվազեցնի բրազիլացու հրաժարագնի արժեքը։

‘

Նախորդ հոդվածը‘Սանչեսը չի պատրաստվում տեղափոխվել «Ռեալ»’
Հաջորդ հոդվածը‘Պույոլ. «ԱԱ-218-ի իմ ֆավորիտներն են Բրազիլիան, Իսպանիան…»’