‘Կոուտինյոն ցանկանում է հեռանալ «Բարսելոնայինց»’

858

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կատալոնական ակումբի ղեկավարությանն ու իր գործակալին հայտնել է, որ ցանկանում է հեռանալ թիմից, հաղորդում է Cadena Ser-ը։

26-ամյա ֆուտբոլիստը չի հարմարվում «Բարսելոնայում» եւ ցանկանում է փոխել ակումբը։

«Բարսելոնան» Կոուտինյոյի համար 2018թ․ հունվարին «Լիվերպուլին» վճարել էր 120 միլիոն եվրո։ Այս պահին որեւէ ակումբ ցանկություն չի հայտնել այդքան գումար վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի համար

 

Իսպանիայի ավարտված մրցաշրջանում Կոուտինյոն մասնակցել է 34 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

 

 

Նախորդ հոդվածը‘Լոնդոնի «Արսենալը» 45 միլիոն եվրո է առաջարկել «Սամպդորիայի» 2 խաղացողի համար’
Հաջորդ հոդվածը‘Ռանիերի. «Ռոմային» հարմար մարզիչ է պետք’