‘Կոուտինյո. «Ռոջերսը խաղերից առաջ ընթերցում է մեր մայրերի ուղարկած նամակները. դրանք ոգեշնչում են»’

1038

«Լիվերպուլ»-ի բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպպե Կոուտինյոն պատմել է, որ անգլիական թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ոչ ավանդական միջոց է գտել ֆուտբոլիստներին մոտիվացնելու համար՝ խաղերից առաջ հանդերձարանում նրանց մայրերի ուղարկած նամակները կարդալով, որոնց հետ նախապես կապվել է.

«Ես շատ երկար եմ ապասել: Ցանկանում էի, որ հերթը նաև իմ մայրիկի նամակը կարդալուն հասներ: Մարզիչը բոլոր ֆուտբոլիստների մայրերի հետ կապի մեջ է լինում, և ամիսների ընթացքում յուրաքանչյուր խաղից առաջ ընթերցում է նրանց ուղարկած նամակները, և վերջապես եկավ նաև իմ հերթը:

Չգիտեի, թե նա երբ կկարդա իմ մայրիկի նամակը, բայց, լսելով նրա անունը, շատ զգացված էի: Նա գրել էր, որ սիրում է ինձ, հպարտանում է ինձնով, որ միշտ ինձ հետ է և շատ է կարոտում ինձ: Դրանք այն խոսքերն էին, որ ես ցանկանում էի լսել:

Նման երևույթները մոտիվացնում և ոգեշնչում են նաև մյուս ֆուտբոլիստներին: Այն իսկապես մեզ ոգևորում է»,- խոստովանել է Կոուտինյոյի խոսքերը CNN-ը:

Նախորդ հոդվածը‘Խոշոր պայթյուն Երևանի գազալցակայաններից մեկում ‘
Հաջորդ հոդվածը‘ԹԻՀԿ. Դատական համակարգը մնում է ՀՀ օրինավորության ազգային համակարգի ամենախնդրահարույց սյուներից մեկը’