Կոչեր են արվում՝ դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին

99

Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը հեռախոսային բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ և կողմերին կոչ է արել շտապ լիցքաթափել իրադրությունը և դադարեցնել կրակը սահմանին։ Այդ մասին նա գրել է Twitter-ում։

Ֆրանսիան անհանգստացած է հակամարտության սրացման կապակցությամբ հայ-ադրբեջանական սահմանին և կողմերին կոչ է անում պահպանել 2020 թ․ նոյեմբերին Մոսկվայում ստորագրված զինադադարի պայմանները։

Համապատասխան հայտարարությունը տարածել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նախորդ հոդվածըՄԱԿ-ը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է անում
Հաջորդ հոդվածըԶոհվել է պայմանագրային զինծառայող Մերուժան Հարությունյանը