‘Կոռոլյովում ոչնչացրել են 30-ականներին գնդակահարված նկարչի որմնանկարները’

985

«Архнадзор» շարժումը պահանջում է քրեական գործ հարուցել և պատասխանատվության կանչել այն անձանց, ովքեր մեղավոր են մերձմոսկովյան Կոռոլյովում «Ստրոյբյուրոյի տունը» քանդելու մեջ:

Ճարտարապետական հուշարձանների պաշտպանների պահանջին միացել է նաև Մոսկվայի մարզի մշակույթի նախարարությունը, որը շենքի ավերումն անվանել է «աննախադեպ վանդալիզմի դրսևորում»:

Սովետական ավանգարդի հուշարձանը ոչնչացվել է մարտի 8-ի գիշերը: Կիսավեր տունը քանդել են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Կոռոլյով կատարած աշխատանքային այցի նախօրեին: Շինության հետ միասին՝ լրիվ ոչնչացվել են յուրօրինակ որմնանկարները, որոնց հեղինակը ավանգարդիստ-նկարիչ Վասիլի Մասլովն է:

Որմնանկարները հայտնաբերվել էին 2013 թ. աշնանը, երբ շենքը դատարկվել էր ու սկսել էր փլվել: Մասնագետները դա անվանել էին «բացառիկ հայտնագործություն», քանի որ ենթադրվում էր, թե ինդուստրալիզացիայի թեմայով Մասլովի որմնանկարները չեն պահպանվել:

ՆԳԺԿ աշխատանքային գաղութի սան Վասիլի Մասլովը 1937 թ. դատապարտվել է գնդակահարության՝ հակահեղափոխական ահաբեկչական գործունեության մեղադրանքով:  Պատիժն իրականացվել է 1938 թ.: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կազանի «Ադմիրալ» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ և մեկ զոհ’
Հաջորդ հոդվածը‘Մադուրոն արտակարգ լիազորություններ է խնդրում՝ ԱՄՆ-ին դիմակայելու համար’