‘Կոռուպցիայի դեմ պիտի պայքարեն նրանք, ովքեր կոռուպցիայի մեծ փորձ ունեն. «ՉԻ»’

1412

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե որոշ պատգամավորներ այնպես են խոսում կոռուպցիան նվազեցնելու մասին, որ «ակամայից մտածում ես, եթե փորձ չունես, որտեղի՞ց ես կարողացել էդքան բանը ներառել քո մեջ»:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Գալուստ Սահակյանն, իհարկե, ճիշտ է ասում: Նրա ասածը մոտավորապես սա է` «կոռուպցիայի դեմ պիտի պայքարեն նրանք, ովքեր կոռուպցիայի մեծ փորձ ունեն, դուք որ չգիտեք կոռուպցիան ինչ բան է` ի՞նչ եք հավայի խոսում»: Բայց մյուս կողմից էլ` ընդամենը մի քանի շաբաթ առաջ պատգամավորներն այնպիսի եռանդով էին պաշտպանում հղի կանանց իրավունքները, որ «ակամայից մտածում ես…»: Չէ, սիրուն չստացվեց: Ոչ մի բան էլ չես մտածում:

Իսկ ընդհանրապես` Հայաստանում ամեն ինչ հենց Գալուստ Սահակյանի տրամաբանությամբ էլ իրականացվում է: Կոռումպվածները պայքարում են կոռուպցիայի դեմ, ոստիկանները` հանցավորության դեմ, ՀՀԿ-ն` ընտրակեղծիքների դեմ և այլն: Մի խոսքով՝ ով ինչ փորձ ունի, դրա դեմ էլ պայքարում է: Որովհետև եթե փորձ չունենար և «էդքան բանը իր մեջ ներառած չլիներ», պայքարն արդյունավետ չէր լինի:

Նախորդ հոդվածը‘Անիմաստ նախարարության կապի ահռելի ծախսերը. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ին խստիվ արգելվում է զանգվածային միջոցառումներ անցկացնել’