‘Կոռուպցիա ՖԻՖԱ-ում. Բլատերը մտադիր չէ հեռանալ’

1036

Չնայած ՖԻՖԱ-ն ցնցած վիթխարի կոռուպցիոն սկանդալի՝ կապված 2022 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու համար Քաթարի ընտրության հետ, ֆեդերացիայի նախագահ Զեպ Բլատերը մտադիր չէ թողնել պաշտոնը, ավելին, նա որոշել է 5-րդ անգամ անընդմեջ առաջադրվել համաշխարհային ֆուտբոլի ղեկավարի պաշտոնում: «Իմ առաքելությունն ավարտված չէ,- հայտարարել է 78-ամյա շվեյցարացին ՖԻՖԱ-ի կոնգրեսում, որը տեղի է ունեցել Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին:

Ավելի վաղ Բլատերը ասել էր, թե մտադիր չէ  մինչև 2019 թ.երկարաձգել իր 16-ամյա պաշտոնավարումը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, իսկ այս շաբաթ արհամարհել է մի շարք եվրոպական պետությունների կոչը՝ չառաջադրվել հաջորդ տարի:

Քաթարի կողմից Մունդիալ-2022-ը գնելու մեղադրանքները բառացիորեն թունավորեցին բրազիլական մրցաշարի նախապատրաստության նախատոնական մթնոլորտը,: Սակայն Բլատերը ոչինչ չասաց այդ մասին Սան-Պաուլուում երկրօրյա կոնգրեսի ողջ ընթացքում:

Բրիտանական Sunday Times-ի հաղորդումների համաձայն՝ ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի նախկին անդամ Մոհամեդ Բին Համամը խոշոր գումար է վճարել ֆուտբոլի ֆեդերացիաների տարածաշրջանային և մայրցամաքային ղեկավարներին՝ Քաթարի դիմումն առաջ մղելու համար: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ռոգոզինը կոչ է արել ԽՍՀՄ փլուզումից հետո «հավաքել քարերը»’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի ազգային գվարդիան հերքել է ֆոսֆորային զինամթերք գործածելու լուրերը’