Կոսաչևը կոչ է արել Եվրադատարանում բողոքարկել ԵՀ որոշումը

95

Եվրահանձնաժողովը, որը թույլ է տվել բռնագրավել ռուսաստանցիների անձնական իրերը, կոպտորեն խախտում է մարդու իրավունքները, և այդ դիրքորոշումը անհրաժեշտ է ներկայացնել Եվրոպական դատարանին Լյուքսեմբուրգում։

Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը։

«Եվրահանձնաժողովը կոպտորեն խախտում է մարդու իրավունքները։ Եվրոպական կառույցներն այն աստիճանի են իջել, որ թույլ են տալիս բռնագրավել ցանկացած իր՝ ավտոմեքենայից ու սմարթֆոններից մինչև շամպուն և զուգարանի թուղթ․․․ Խելամիտ կլինի իրավապաշտպան կազմակերպությունների օգնությամբ հայցեր նախաձեռնել ի պաշտպանություն ռուսաստանցիների և դա հասցնել Եվոպական դատարանին Լյուքսեմբուրգում»,- իր Telegram ալիքում գրել է սենատորը։

Նա նշել է, որ եվրոպական մարմինները հերթական անգամ խախտում են իրենց իսկ իրավական համակարգի կանոնները, բայց այս անգամ ավելի վտանգավոր նախադեպ են ստեղծում։

«ԵՄ կառույցները կյանքի են կոչում կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքները, մեղավորության կանխավարկածը և խտրականությունը ազգային պատկանելության և քաղաքական հայացքների դրդապատճառներով՝ փորձելով մեղադրել և պատժել Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին Ուկրաինայում կատարվողի համար»,- նշել է Կոսաչևը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍոլբակեն․ «Ոսկե գնդակը» կստանա Մեսսին
Հաջորդ հոդվածըՆագելսմանը՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու