‘Կոսելնին լաց է եղել «Արսենալի» ներկայիս վիճակի մասին քննարկման ժամանակ’

1646

«Արսենալի» ֆուտբոլիստները ժողովի ժամանակ, որին հրավիրված չի եղել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, քննարկել են ակումբի ներկայիս վիճակը:

Ինչպես հաղորդում է The Sun-ը՝ հանդիպման ընթացքում «զինագործների» պաշտպան Լորան Կոսելնին տրվել է զգամունքներին ու չի կարողացել զսպել արցունքները: Նա հիշել է՝ ինչպես են իր երեխաները հարցրել, թե վերջին խաղերում թիմն ինչու է այդքան վատ խաղում: Այս մասին գրում է The Sun-ը:

Լիգայի Գավաթում ու ԱՊԼ 28-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած խոշոր՝ 0-3 հաշվով պարտություններից հետո 68-ամյա ֆրանսիացի մասնագետը զրկվել է ակումբի տնօրենների խորհրդի աջակցությունից:

Ընթացիկ մրցաշրջանում «Արսենալը» ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է ու առաջատար «Ման. Սիթիից» հետ է մնում 30 միավորով:

Նախորդ հոդվածը‘ Վենգեր. «Ես պատրաստ եմ պայքարել»’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա»-«Ատլետիկո». Խաղից առաջ’